Արցախ այցելած ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հասցեին ադրբեջանցիները սոցիալական կայքերով խորհրդարանականի ու նրա ընտանիքի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ են տեղում: Այս մասին հայտնել է հենց ռուս պատգամավորը՝ հավելելով, որ մտադիր է դիմել ՌԴ ՆԳՆ:
«Սկսվեցին ակտիվ սպառնալիքները, որոնք վերաբերում են ինձ և իմ երեխաներին: Ինձ ներառել են Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ: Ես միանգամայն նորմալ եմ արձագանքում դրան: Սակայն այն, ինչ այդ մարդիկ թույլ են տալիս իրենց, իմ երեխաների, իմ ընտանիքի նկատմամբ սպառնալիքները պարզապես անթույլատրելի են: Դա լկտիություն է: Բնականաբար, ես դա այդպես չեմ թողնի»,- հայտնել է Միլոնովը: