Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի /Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նշվում է, որ վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:
Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: