Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:
«Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի կանցլերը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական գրառման:
Հիշեցնենք՝ Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված անձինք կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում, կան սպանվածներ: Ավստրիայի իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն: