Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին:
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105»: