Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում անհայտ անձը կրակոցներ է արձակել: Լսվել են նաև պայթյունի ձայներ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ կան զոհեր: Տեղեկությունը և զոհերի թիվը դեռ ճշտվում են:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: Ոստիկանությունը կոչ է արել սոցիալական ցանցերում չտեղադրել դեպքի վայրի լուսանկարներ և տեսանյութեր՝ պատճառաբանությամբ, որ դա կարող է վտանգավոր լինել ինչպես արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների, այնպես էլ շրջակայքի բնակչության համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հոկտեմբերի 29-ին ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար, վանկարկել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: