Թուրք ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեությունն արգելելու հարցը կքննարկվի չորեքշաբթի: Այս մասին հայտնում է lyonmag-ը:
Կառավարությունն առաջարկելու է Ֆրանսիայի ամբողջ տարածքում արգելել ծայրահեղ ազգայնական այդ խմբավորման գործունեությունը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանը։
Որպես պատճառ նշվում է ազգայնական խմբավորման՝ վերջերս կազմակերպած հայերի նկատմամբ որսը Լիոնի արվարձաններում և ցեղասպանության հուշատախտակի պղծումը Դեսինում, ինչպես նաև այլ հակահայկական քայլերն ամբողջ Ֆրանսիայի տարածքում: