Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում: Եվ սա այն ուղղությունն է, որին պետք է հարկաբյուջետային քաղաքականությունը ծառայի ճգնաժամի իրավիճակում,- հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Նախարարի խոսքով՝ 2020 թվականը գնահատվում է ճգնաժամային, և չեն համարում, որ հաջորդ տարի էլ վերականգնումը տեղի է ունենալու միանգամից և անմիջապես: Այդ առումով էլ, ըստ Ջանջուղազյանի, 2021 թվականը բացառիկ է գնահատվում:
«Եվ դրանով պայմանավորված՝ մենք ունենալու ենք պարտքի աճ: Բայց 2021 թվականի համար ներկայացված շրջանակում ենթադրվում է, որ 2020 թվականի համեմատ՝ մենք կարող ենք ունենալ պարտքի ցուցանիշների հարաբերական նվազում՝ մոտ 1.7 տոկոսային կետով»,- ասաց նախարարը: