Առաջնագծի շատ հատվածներում՝ մեր դիրքերի առջև, արդեն 20 օրից ավելի է՝ ադրբեջանական զորամիավորումների կազմում կռվող զինվորների ու ահաբեկիչների մարմիններն են՝ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ժամանակ։
«Փորձում ենք այդ խնդիրը լուծել ինչ-որ տարբեր ձևերով, որ համաճարակ չառաջանա։ Վստահ եմ՝ կոնկրետ համաճարակի հարցում կհաջողենք։ Բայց դիակներն այդպես էլ մնում են, որովհետև այդ նույն հրադադարի քայլն իրենք չեն անում, որովհետև թքած ունեն սեփական կորուստների վրա»,- նշեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ ասօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ մեծաթիվ զորքերով գրոհելիս հակառակորդը 15-16 դիակ է թողել ու փախել: