Վրաստանում նրանք, ովքեր համաձայն չեն հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, վրաններ են տեղադրել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Խատիա Դեկանոիձեին:
Ոստիկանությունը փորձել է կանխել վրանային քաղաքի տեղադրումը և խլել է մեկ վրան: Սակայն հետագայում նրանք դադարեցրել են հորդորել ցուցարարներին հեռանալ: Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ մտադիր են ամբողջ գիշեր մնալ խորհրդարանի շենքի դիմաց:
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն հաղթում է «Վրացական երազանքը»՝ 48,15 տոկոսով, երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժում - միավորված ընդդիմություն - ուժը միասնության մեջ է» դաշինքը՝ 27,17 տոկոսով: «Եվրոպական Վրաստանը» երրորդն է՝ ձայների գրեթե 4 տոկոսով: Ըստ հաշվարկների՝ անցողիկ շեմը հաղթահարել է ևս 6 կուսակցություն:
Այս ընտրություններում կուսակցությունների թեկնածուներն ընտրվել են ըստ նոր, խառը համակարգի. 120 -ը` կուսակցական ցուցակներով, ևս 30-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով: