Պատերազմի ամեն մեկ օրը բավական մեծ վնասներ է հասցնում մեզ մարդկային, նյութական, հոգեբանական՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
«Տնտեսական տեսանկյունից պատերազմի ամեն մեկ օրը, ցավոք, դեռևս պատիկներով ավելի շատ վնաս է պատճառում, քան այն օգուտը, որը գեներացվում է մեր ազգի կողմից։ Այս առումով չափազանց կարևոր է նաև թիկունքի աշխատանքը, որը, ի թիվս այլոց, նշանակում է պետական բյուջեի եկամուտների գեներացում և դրա հիման վրա անխափան մատակարարումների իրականացում։ Նշվածի համատեքստում որոշակի դրական միտումներ են նկատվել հոկտեմբերին հարկահավաքման առումով, ինչի համար շնորհակալ ենք հարկատուներին։ Մասնավորապես, հոկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1134.8 մլրդ դրամ, որը կազմում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան (ճշտված) ցուցանիշի 85.9%-ը»,-ասված է պատգամավորի գրառման մեջ: