Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում Արցախի խաղաղության համար, AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, պատարագներն անցկացվում են ամեն շաբաթ:
Պատարագներն անցկացվում են տաճարների վանահայրերը: Եկեղեցական արարողություններին մասնակցում են հայկական համայնքների ներկայացուցիչները: Հայերն աղոթում են խաղաղության, ռազմական հակամարտության շուտափույթ կարգավորման եւ Արցախի խաղաղ երկնքի համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայ համայնքր ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծեց արտակարգ շտաբ Կիևում, այնուհետև Երևանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման և ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։
Աշխատանքային խմբում ընդգրկված են կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարածաշրջանային հայկական համայնքների նախագահները, ՈՒՀՀ ներկայացուցիչներ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից: