Կիրակի Մոլդովայում անցկացվել են նախագահական ընտրություններ և, ըստ քվեաթերթիկների 99,02-ի հաշվարկի, ընտրությունները գլխավորում է Մոլդովայի նախկին վարչապետ, ընդդիմադիր եվրոպամետ կուսակցության ղեկավար Մայա Սանդուն, որը հավաքել է ձայների 35,42 տոկոսը: Նա շրջանցում է գործող նախագահ Իգոր Դոդոնին, որին վստահել է ընտրողների 33,16 տոկոսը: Նախկինում Դոդոնը ավելի քան երեք տոկոսով առաջ էր անցել Սանդուից: Մյուս վեց թեկնածուն հավաքել են 16 տոկոսից ցածր ձայն, տեղեկացնում է РИА Новости-ն:
Հանրապետության ղեկավարն ընտրվում է չորս տարի ժամկետով: ԿԸՀ-ն քվեարկությունը ճանաչել է կայացած, քանի որ ընտրողների մասնակցությունը գերազանցել է պահանջվող շեմը՝ 33,33 տոկոսը:
Քանի որ թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, Մոլդովային սպասվում է ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին: