Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում կայացած «Ռոմա»-«Ֆիորենտինա» հանդիպման (2:0) լավագույն ֆուտբոլիստ:
Հռոմեական ակումբի թվիթերյան էջի կողմից առաջադրվել էր կոչմանը հավակնող ևս 3 խաղացող՝ պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, հարձակողական ոճի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսն ու հարձակվող Էդին Ջեկոն: Քվեարկությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագը, որը մասնակցելով ամբողջ մրցավեճի՝ դարձել է գոլային փոխանցման հեղինակ: