Արայիկ Հարությունյանը «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով պարգևատրել է «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի անվան կամավորական ջոկատի անդամներ Ալեքսեյ Բալայանին, Գարիկ Գալստյանին, Արթուր Մնացականյանին, Արմեն Բաղունցին, Արման Ղարիբյանին և Հարութ Խաչատրյանին:
Արցախի նախագահը նկատում է՝ Արցախի պաշտպանները պատվով են կրում գոյամարտի լեգենդար հրամանատարների անունները:
Տղաներին հաջողվել է գերեվարել հակառակորդի կողմից կռվող հերթական սիրիացի վարձկաններից մեկին: Սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններին ընդգրկել է միջազգային ահաբեկիչների:
«Արցախի հերոս» Շահեն Մեղրյանի անվան ջոկատն Ավետարանոցի ուղղությամբ հուժկու հարված է հասցրել Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ռազմական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված Գևորգ Կիրակոսյանը, Մխիթար Գրիգորյանը, Էրիկ Պողոսյանը, Հրայր Ասրյանն ու Էդիկ Հայրապետյանը հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի:
Վրեժխնդրությամբ լցված մարտական ընկերները վստահեցնում են՝ գործը կհասցնեն ավարտին:
Արցախի նախագահն ընդգծել է՝ այս պատերազմում Պաշտպանության բանակն ու աշխարհազորը պատմական առաքելություն ունեն, որովհետև մի ամբողջ ազգի ճակատագիր է վճռվում Արցախում:
Կամավորականներն ասում են՝ հակառակորդի մարտավարությունը տեղում բացահայտում և ոչնչացնում են: Հանգստանալիս նույնպես ռազմաճակատի ուղղությամբ են մտածում, որ օր առաջ հաղթեն թշնամում: