Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայաստանի հյուպատոսության պատին անհայտ անձինք վիրավորական գրառում են արել: Նրանք գրել են «1915 թվական», իսկ ներքևում սրտիկ նկարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվան սկզբնատառերի դիմաց:
Նախօրեին էլ Դեսին քաղաքում տարբեր տեղերում գրառումներ են հայտնվել, որոնք պարունակում են հայերին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայհոյող, ինչպես նաև Ադրբեջանին և Էրդողանին փառաբանող տեքստեր:
Հիշեցնենք՝ միևնույն Դեսին քաղաքում նախօրեին թուրքերը պղծել էին Հայոց Ցեղասպանության հուշակոթողը, որից հետո հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ահազանգել էր Ֆրանսիայի ոստիկանությանը: