Հայ երիտասարդների ֆեդերացիան Նյու Յորքում երթով շարժվել է դեպի «Նյու Յորք Թայմս»-ի խմբագրատուն՝ պահանջելով անհապաղ հետաքննել և հերքել պարբերականի՝ Թուրքիայի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի՝ Արցախի հակամարտությանն առնչվող հոդվածները:
Երթի մասնակիցները վանկարկել են՝ «Լուսաբանիր ճշմարտությունը», «Ասա ճշմարտությունը»: Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, բարձրացրել են «Կանգնեցրեք թուրքական Հիտլերին», «Խաղաղություն Հայաստանին, Արցախին» գրություններով պաստառներ: