ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է՝ ելնելով ռազմական իրավիճակից. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումներն ու դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի այդ պահին արդեն իսկ դիմել Ռուսաստանին: Երևի, կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք, այդ թվում՝ նաև Հայաստանի սահմանների համար»,- նշեց նա:
Գրիգորյանը վստահեցրեց՝ այդ քայլն ու իրավիճակը վերլուծվել են, և այդ համատեքստում մեծ նշանակություն ունեն նաև զինվորականների վերլուծությունները: