ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից՝ տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին: