Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարի խոսքերը.
«Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները:
Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»: