Ամերիկյան հասարակությունը սպասում է նոյեմբերի երեքի ընտրություններին: Ներկա նախագահ Թրամփը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում կլինեն կադրային փոփոխություններ: Պաշտոնանկությունները կվերաբերեն հիմնականում առողջապահության և հետախուզության գերատեսչությունների ղեկավարներին՝ հաղորդում է Politico թերթը:
Թիրախում է նաև ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, որը, նախագահի կարծիքով, շատ սխալներ է թույլ տվել համավարակի դեմ պայքարում:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ կադրային փոփոխությունները չեն ազդի ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարիի, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի վրա: