«Պատերազմի առաջին իսկ օրվանից Հայաստանի բուհերն ու գիտական կենտրոններն ակտիվ աշխատել են իրենց արտասահմանցի գործընկերների հետ` ներկայացնելով ինչպես Արցախի հիմնախնդրի էությունը` աջակցելով Արցախի ինքնորոշման ճանաչման հարցի առաջխաղացմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա հայաստանյան կառույցներին կոչ է արել կրկնապատկել ջանքերը: «Քանի որ ճանաչման օրակարգը, կարծես, շատ երկրներում առաջնահերթություն է դառնում»,- գրել է նա: