Արցախում թշնամու դեմ պայքարում հերոսական պատմությունները շարունակվում են: Պետական սահմանները պաշտպանելիս անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Արցախ աշխարհը կյանքով պաշտպանող նվիրյալների կողքին մեր սպիտակ բանակի կյանքեր փրկող սխրանքներն են: Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին նվիրումով մասնակցելու, մարտի դաշտից տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար Արիության մեդալով կպարգևատրվեն նաև բուժծառայության մայորներ՝ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը:
Արիությամբ տղաներին չեն զիջել մեր կին զինծառայողները: «Արիության համար» մեդալով կպարգևատրվեն Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի Աղաբեկյանը, Ջուլիետա Ալբերտի Բաբայանը, Զինաիդա Միքայելի Կոստանդյանը, Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը:
Արիության մեդալների կողքին «Մարտական ծառայության» մեդալների շքերթն է: Բուժծառայության կապիտան Դավիթ Հակոբի Գրիգորյանը, մայոր Համեստ Բաբկենի Պետրոսյանը, սանիտար Սոֆյա Բորիսի Սաղաթելյանը, ենթասպա Ռուզաննա Յուրիի Անդրյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Բոլոր ճակատներում իրենց պատերազմը արժանապատվորեն ու հերոսաբար տանող քաջերի սխրանքն ամեն օր մոտեցնում է վերջնական հաղթանակը: