Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսն ասել է, որ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ, հայտնում է INTERFAX-ը:
«Պարզվեց, որ ես շփվել եմ մեկի հետ, ում COVID-19-ի թեստը դրական արդյունք է տվել: Ես ինձ լավ եմ զգում և ոչ մի ախտանիշ չունեմ, բայց առաջիկա մի քանի օրվա ընթացքում կինքնամեկուսանամ՝ համաձայն ԱՀԿ-ի արձանագրությունների և կաշխատեմ տնից»,- գրել է ԱՀԿ ղեկավարը իր Twitter- ում:
Նա ավելացրել է, որ բոլորի համար շատ կարևոր է պահպանել առողջության ուղեցույցները: «Այս կերպ մենք կկոտրենք COVID-19-ի փոխանցման շղթան, կճնշենք վիրուսը և կպաշտպանենք առողջապահական համակարգերը», - ասել է ԱՀԿ ղեկավարը: