ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է մի խումբ կամավորականների։
Նա նշել է, որ Մեղրյանի անվան ջոկատը մի քանի օր անընդհատ պայքարել է ադրբեջանա-թուրքական էլիտար հատուկ ստորաբաժանումների դեմ և մեծ կորուստներ հասցրել թշնամուն: ԱՀ նախագահը պարգևատրել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկներին, ցավոք, մի քանիսին՝ հետմահու:
Պարգևատրվածների թվում էր նաև Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, որին շնորհվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան: