Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն, շեյխ Մուհամեդ բեն Զայեդը, որը նաև զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալն է, նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած հարձակումները, ներկայացնում է The National-ը:
Շեյխ Մուհամեդը ցավակցել է Մակրոնին և սպանվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Նա ասել է, որ մերժում է ատելության խոսքը, քանի որ այն բաժանում է տարբեր ազգությունների և դավանանքի մարդկանց ու ծառայում միայն ծայրահեղական գաղափարներ ունեցողներին: Շեյխ Մուհամեդը նաև մերժել է ցանկացած պատճառաբանություն, որը կարող է օգտագործվել բռնության և ահաբեկչության նման հանցավոր գործողություններն արդարացնելու համար: