Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանա-թուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
«Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։
Այսպիսով, թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառելով նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին»,- ասված է հաղորդագրության մեջ։