Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին գրավոր առաջարկ է ներկայացրել, որով հորդորում է կառավարությանը.
- Եվրոպական միության ինստիտուտներում աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ,
- Ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին,
- Խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: