Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այդ մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։
Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին, որոնք ամփոփված են Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ չնայած տեղում զգալի աշխատանք է տարվում հումանիտար աղետի վերաբերյալ փաստերի հավաքագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ կարևոր է միջազգային գործընկերների, խորհրդարանական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու համար: