«Փյունիկ»-ի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են՝ հայտնել է ակումբը՝ նշելով, որ դրական ախտորոշված ֆուտբոլիստներն ու աշխատակիցները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
«Համաձայն կանոնակարգի՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Ուրարտու»-ի դեմ խաղից առաջ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր են հանձնել։
Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակցի թեստերի արդյունքները։
«Փյունիկ» ՖԱ-ի նշված ներկայացուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
Համաձայն կանոնակարգի՝ «Փյունիկ» ՖԱ-ն թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։