Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բարձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը:
Ըստ այդմ՝ վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը և ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: