2021թ. ՀՀ պետական բյուջեի համար նախատեսվում է 1 տրլն 569 մլրդ դրամ եկամուտ, նախատեսվող ծախսերի չափը 1 տրլն 843 մլրդ դրամ է: ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմելու է 274 մլրդ դրամ:
Ակնկալվում է, որ 2021-ին հարկային եկամուտները կկազմեն 1 տրլն 501 մլրդ դրամ, շուրջ 45 մլրդ դրամ՝ այլ եկամուտները և 23 մլրդ դրամ՝ պաշտոնական դրամաշնորհները՝ տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: