Ֆրանսիայի Դեսին քաղաքում թուրքերը պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը և Հայկական հիշատակի ազգային կենտրոնը: Նկարներից երևում է գորշ գայլերի ստորագրությունը:
Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: