ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված հերթական վարձկան-ահաբեկչի հարցաքննության տեսանյութը՝ կից գրառմամբ.
«Ահավասիկ՝ ևս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»,- գրել է նա: