«Բոսթոն Սելթիկսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեղադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանին երկրում ահաբեկչական ռեժիմի համար։
«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։
10 տարում 31 կոնֆլիկտ 10 երկրի հետ։
Աշխարհը պիտի հասկանա, որ ոչ թե Թուրքիան է կոնֆլիկտ ստեղծում, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը։
Եկեք դադարեցնենք բռնապետությունն ու խաղաղություն ստեղծենք»,- գրել է բասկետբոլիստը։
Կանտերը ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել Բոսթոնին աջակցության համար՝ գրելով․
«Ժամանակակից Հիտլերը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Շուտով ողջ աշխարհը կհասկանա՝ ինչ հրեշ ես դու»։