Արցախի Մարտունի շրջկենտրոնում և հարակից բնակավայրերում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Վադիմ Դանիելյանը՝ ներկայացնելով նաև ժամը 10:50-ի սահմաններում տեղում տիրող իրավիճակը:
«Գիշերը ժամը 03.00-ից մինչև վաղ առավոտ հրետակոծվել է քաղաքը: Այս պահին, մոտ 2 ժամ է, որ հանգիստ է: Ավերված շինություն կա: Խաղաղ բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- հայտնել է Դանիելյանը: