Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
«Մենք նույնն ենք, մենք Արցախ ենք։ Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) դեսպան է: