Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը կրակել է հույն հոգևորականի ուղղությամբ և փախուստի դիմել: Հանցագործը կրակ է բացել հոգևորականի ուղղությամբ, երբ նա փակելիս է եղել եկեղեցու դռները:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հույն հոգևորականը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանները շրջափակել են տարածքը:
Կասկածյալներից մեկը ձերբակալվել է: