«Պատերազմից հետո կտրուկ աճ գրանցվեց կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի։ Նշեմ, որ Առողջապահության նախարարության կողմից արդեն իսկ կանխատեսվել էր, երբ մենք արտակարգ իրավիճակի դրությունից անցանք կարանտինի, որոշակի դեպքայնության աճ մենք կանխատեսում էինք, սակայն այն, ինչ արձանագրվեց, բացարձակ անկանխատեսելի էր, և բնականաբար, պատերազմի ժամանակ նվազեց բնակչության զգոնությունը, բոլորի ուշադրությունը սևեռվեց դեպի մեր արտաքին թշնամին։
Սակայն, դրանից հետո լայնածավալ իրազեկման աշխատանքներ կատարվեցին, սակայն այս պահի դրությամբ կարող ենք նշել՝ դեռևս անարդյունավետ, քանի որ գրանցում ենք այդ դեպքայնության աճը»,- «Լուրերի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։