ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ այս գիշեր ևս հակառակորդը կիրառել է սպիտակ ֆոսֆոր, ասաց.
«Այո, հակառակորդը նույն սպառազինությունը և նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով»։
Անդրադառնալով հարցին, թե Շուշիի ուղղությամբ հակառակորդը գործի՞ է դրել Թուրքիայի հատուկջոկատայիններին, նշեց, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե որ ուղղությամբ, սակայն նման տեղեկությունների վերջնական ամփոփման պարագայում ևս անակնկալներ են սպասվում։
Հովհաննիսյանը, խոսելով այն մասին, թե ինչ չափի վնաս է կրել ԱՀ-ի էկոմիջավայրը թշնամու կողմից ֆոսֆորային հիմքով զինատեսակների կիրառման հետևանքով, ընդգծեց, որ դրանք ուսումնասիրվում են, և ամփոփիչ տվյալներ չի կարող հայտնել, քանի որ մարտական գործողությունները շարունակվում են։