Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:
Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև հզոր կապը։
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: