ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի հումանիտար օբյեկտներն ու անձնակազմը՝ կատարելով պատերազմական նոր հանցագործություններ։
Բեգլարյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքի միջոցով դիտավորյալ թիրախավորել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ մեքենան, որը Ասկերան քաղաքից խմելու ջուր էր տեղափոխում հարևան համայնքների խաղաղ բնակիչների համար։