Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին անդրադարձել են միջազգային առաջատար լրատվամիջոցները:
Գերմանական «Դոյչե Վելեն» ընդգծում է, որ ռազմավարական դաշնակցին նամակն ուղարկվել է այն ժամանակ, երբ արդեն 4-րդ անգամ խախտվել է հրադադարի պայմանավորվածությունը:
France 24-ը նույնպես նշում է, որ դաշնակցին ուղղված նամակը հաջորդել է հերթական կրակոցներին: