Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է` կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
«Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ, ու նյութական վնասներ պատճառվեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- նշված է հայտարարությունում։