Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել տարեց տղամարդու դին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ գերեվարված Միշա Մելքումյանը մահացել է։