Վրաստանում մեկնարկել են խորհրդարանի ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն քսան ժամ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով: 150 պատգամավորից 120-ը կընտրվեն համամասնական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական կարգով: Ընտրություններին մասնակցում են 48 կուսակցություն և երկու բլոկ:
Ընտրապայքարի ֆավորիտ է համարվում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավար Վրաստան» կուսակցությունը:
Ընդհանուր առմամբ, գործում է 3847 ընտրատեղամաս, այդ թվում՝ 52-ն արտերկրում:
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ քվեարկել է երկրի ժողովրդավարական զարգացման համար: Իսկ երկրի նախագահը նշել է, որ քվեարկել է հանուն եվրոպական Վրաստանի: