Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերանայել միգրացիոն քաղաքականությունը՝ հիմնված չորս առաջնահերթությունների վրա: Դրանք են՝ ապաստարան տրամադրելու սահմանափակում, քաղաք ապաստարանների վերացում, այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի ընդլայնում և ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմողների նկատմամբ պահանջի խստացում: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ղեկավարի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը:
Նրա խոսքով՝ Թրամփի միգրացիոն քաղաքականության առանցքային իմաստը՝ Միացյալ Նահանգներ օտարերկրացիների մուտքի չափանիշների բարձրացումն ու կատարելագործումն է: