Վաշինգտոնն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել: Ամերիկահայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը: Նա ներկայացրել է խաղաղապահների տեղակայման վերաբերյալ առաջարկը, հույս հայտնել, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը:
«Դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանում, եթե դրանում ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ: Հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից: Կարծում ենք, որ խաղաղապահներ Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից կողմերի պահանջները կբավարարեն: Մենք աշխատում ենք այդ երկրների կառավարությունների հետ»,- ասել է Օ՛Բրայանը: