Գնդապետ Արարատ Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար:
Անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Բաղդասարյանը ևս կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:
Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում: Գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր: Ավագ ենթասպա Հովիկ Հայրապետյանն էլ, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը: Տանկերից մեկը խոցել են Արման Սևումյանը և Սասուն Սահակյանը, իսկ մյուսը՝ Սպարտակ Սարգսյանը և Հովիկ Հայրապետյանը:
Գործողության հաջող իրականացման համար կապիտան Հովհաննես Միրզոյանը, ավագ ենթասպա Հովիկ Հայրապետյանը, շարքային-պայմանագրայիններ Ռուբեն Վերդյանը, Անդրանիկ Վանյանը, Էդուարդ Բարսեղյանը, Արման Սևումյանը, Արթուր Ասրիյանը, Հարութ Համզոյանը, Խորեն Ավանեսյանը, Սասուն Սահակյանը, ավագ սերժանտ-պայմանագրայիններ Մարատ Առաքելյանը, Սեյրան Աբրահամյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրայիններ Մանվել Գևորգյանը, Հարութ Էմիրյանը, սերժանտ-պայմանագրայիններ Վաղինակ Սահակյանը, Սպարտակ Սարգսյանը և պահեստազորի մայոր Սերգեյ Ծատրյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:
Նման սխրանքները մեզ ամեն օր մոտեցնում են մեր ազգային նպատակների իրագործմանը: