Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում շարունակվող ռազմական գործողություններին:
«Ես խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մարդկային կորուստներին ու տառապանքներին վերջ դնելու համար Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման խիստ անհրաժեշտություն կա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումն առաջնահերթություն է: Մենք շարունակում ենք կոչ անել արտաքին ուժերին՝ չմիջամտել հակամարտությանը»,- գրել է Շամպայնը: