Ժնևում Բաքվի և Երևանի ներկայացուցիչները պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը և ոչ ռազմական թիրախներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը:
«Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահները հանդիպել են և՛ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:
Չսահմանափակելով հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարումը՝ կողմերը պայմանավորվեցլ են անհապաղ կատարել մի շարք քայլեր, ներառյալ.
- Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի.
- Կողմերն ակտիվորեն ներգրավվելու են ռազմաճակատի աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և PRCiO- ին տրամադրելով դյուրացման համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները.
- Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և PRCiO- ին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և, ի վերջո, փոխանակման նպատակով:
- Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր՝ կապված հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:
- Կողմերը ձեռնամուխ եղան կարծիքների բաց և առարկայական փոխանակմանը, որի նպատակն էր հստակեցնել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ` հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի համաձայն՞: